Այսօր՝ նոյեմբերի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ընդդիմադիր Հայոց Համազգային շարժում կուսակցության երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ այս տարվա հուլիսին ՀՀՇ-ում ծավալված խմորումներից հետո Կարապետյանը հրաժարական էր տվել կուսակցության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ իր հրաժարականի կապակցությամբ, նշելով, որ առժամանակ զերծ է մնում հրաժարականի պատճառները բարձրաձայնելուց:

Հիշեցնենք, որ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու ժամանակ Կարեն Կարապետյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել էր. «Գտնում եմ, որ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը  պետք է լինի ՀՀՇ վարչության անդամներից, իսկ ես կուսակցության համագումարում իմ թեկնածությունը չառաջադրեցի վարչության կազմում ընդգրկվելու կամ չընդգրկվելու համար»: