Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ եւ 33-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր: Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Հիկարու Նակամուրա - Վան Հաո եւ Սերգեյ Կարյակին - Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաները: