«Բոկո Հարամի» զինյալները երեք տղամարդու են մահապատժի ենթարկել, որոնց կասկածել են հօգուտ Նիգերիայի զինվորականների լրտեսության մեջ։ Reuters-ի փոխանցմամբ զինյալները հրապարակել են մահապատժի տեսագրությունը։
Տղամարդկանցից մեկին գլխատել են դիմակավոր մարդիկ, մյուս երկուսին՝ գնդակահարել են։ «Սրանք այն տղաներն են, որոնք դուք ուղարկել եք»,- ասում է զինյալներից մեկը։




























