Ավստրիական Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում առնվազն երեք մարդ է զոհվել ձյան հուսինի հետեւանքով, հայտնում է BBC-ն։
Շմիրն առողջարանի դահուկային երթուղիներից մեկի վրա ութ դահուկորդներ մնացել են ձյան զանգվածի տակ։ Նրանցից չորս ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ու փրկարարների կանչել։
Պարզվել է, որ երեք դահուկորդները զոհվել էին, իսկ մյուսի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Զոհվածների ազգությունը դեռ հայտնի չէ։




























