Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անթույլատրելի են անվանել Թուրքիայի իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները Գերմանիայի ու եվրոպական այլ երկրների հասցեին, ասվում Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

«Հանրապետության նախագահն ու կանցլերը համարում են, որ Գերմանիայի ու ԵՄ մյուս երկրների հասցեին ագրեսիվ հայտարարությունները ու նացիզմի հետ համեմատությունները անթույլատրելի են»,- ասված է հայտարարության մեջ։

Քննարկելով վերջին իրադարձությունները՝ Օլանդն ու Մերկելը նաեւ հանգել են եզրակացության՝ Ֆրանսիայում կամ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպման հնարավորության մասին, սակայն դրանք պետք է ամբողջովին համապատասխանեն ֆրանսիական ու գերմանական օրենսդրությանը ու անցնեն բացարձակ թափանցիկության պայմաններում ու օրենքով սահմանված ժամկետներում։