«Մարտի 16-ին, ժամը 19:45-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:33-ից մինչեւ 20:56-ը փրկարարները Մ-2 ավտոճանապարի 163-168-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար եւ 20 մարդատար ավտոմեքենա (118 ուղեւոր):
Ժամը 20:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակման մեջ հայտնված «Բուս Վոյաժ» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի ուղեւորներին (ՌԴ 28 քաղաքացիների) դուրս են բերել եւ ուղեկցել մինչեւ 168-րդ կմ-ը, որտեղից նրանց նույն ընկերության միկրոավտոբուսները տեղափոխել են Գորիս քաղաքի «Միրհավ» հյուրանոց:
(29).jpg)
(14).jpg)
.jpg)



























