Նյու Յորքում տղամարդը խորամանկությամբ ստիպել է , որ շտապ օգնության մեքենայի կին վարորդը դուրս գա մեքենայից ու հետո, տիրանալով տրանսպորտային միջոցին, վրաերթի է ենթարկել բուժաշխատողին, հայտնում է BBC–ն։
Շտապ օգնության մեքնենան կանգ է առել, քանի որ վարորդը տեսել էր մի տղամարդու, որը կառչել էր մեքենայի հետեւի բամպերին։ Կին վարորդը դուրս է եկել տեսնելու թե ինչ է կատարվում, իսկ այդ պահին Խոսե Գոնսալեսը մյուս կողմից շրջանցել է մեքենան ու նստել ղեկին։ Հետո էլ մեքենան հետ վարելով՝ վրաերթի է ենթարկել պարամեդիկին։
Հարվածի պահին 44-ամյա Յադիրա Արրոյոն պատասխանում էր ֆելդշերներից մեկի զանգին։ Բազմազավակ մայրը, որը 14 տարի ծառայել էր Նյու Յորքի հրշեջ ծառայությունում որպես բուժաշխատող, մահացել է վայրկյանապես։
Իշխանությունները Խոսե Գոնսալեսին մեղադրել են սպանության, գողության ու թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու մեջ։




























