Գերմանիան կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուն՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը զուգահեռ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ ուրախ էի իմանալ, որ ԱՄՆ վարչակազմն ու անձամբ նախագահը աջակցում են մինսկյան գործընթացին։ Մենք պետք է գտնենք այդ խնդրի լուծումը։ Պետք է գտնել Ուկրաինայի խնդրի անվտանգ ու հուսալի լուծում, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես պետք է բարելավել»,- ասել է նա։




























