Անկախություն ձեռք բերելու դեպքում Շոտլանդիան Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը` Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Այո, հենց դրանում է կայանում Շոտլանդական ազգային կուսակցության  երկարաժամկետ քաղաքականությունը»,-ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին:

Սթերջենը` խոսելով Էդինբուրգի եւ ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին, հասկացրեց, որ ԵՄ-ի հետ առեւտրական կապերը պետք է լրացնեն արդեն գոյություն ունեցող ներբրիտնական կապերին: Նրա խոսքով` Շոտլանդիան պետք է լինի Մեծ Բրիտանիայի հետ միասնական շուկայում, քանի որ շոտլանդական առեւտրի 60 տոկոսը իրացվում է Միացյալ Թագավորությունում: