Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դարձել է Գերմանիայի նոր նախագահը: Կիրակի օրը` մարտի 19-ին, նրա նախորդը` Յոհախիմ Գաուկը, Գերմանիայի նախագահի պաշտոնը պաշտոնապես հանձնել է երկրի արտաքին գործերի նախկին նախարարին, հաղորդում է DW-ն:

Գաուկն ու նրա քաղաքացիական կինը`Դանիելա Շտադտը ընդունել են Շտայնմայերին եւ նրա կնոջը` Էլկե Բյուդենբենդերին Բելվյու պալատում, որը Գերմանիայի նախագահի պաշտոնական նստավայրն է: Լրագրողներին հայտնի չէ, թե ինչի մասին են նրանք խոսել մեկ ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում:

Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա բունդեստագում` մարտի 22-ին: Սակայն արդեն մարտի 19-ի կեսգիշերից սկսած` 61-ամյա Շտայնմայերը պաշտոնապես կստանձնի այդ պաշտոնը: