Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214-րդ կմ հատվածում բախվել են Saturn Astra մակնիշի 88 VA 988 համարանիշի և Toyota մակնիշի 61 TM 111 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներ:
Աղբյուրի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Saturn Astra-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ- ճակատի բախվել Toyota-ին:
.jpg)



























