ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի վարկանիշը նրա նախագահության ամբողջ ընթացքում նվազագույնի է հասել. սրանք Gallup-ի ամենօրյա հարցման արդյունքներն են:
Մարտի 18-ին անցկացված հարցման արդյունքներով՝ Թրամփի գործունեությունը սատարում է հարցվածների 37%-ը, մինչդեռ 58%-ը դեմ են հանդես գալիս: Հունվարի 22-ին անցկացված առաջին հարցման ժամանակ նախագահի գործունեությունը սատարողների եւ չսատարողների հարաբերակցությունը հավասար էր 45%-ի:
Նշվում է, որ Թրամփի վարկանիշը ցածր էր նաեւ նախագահական արշավի ժամանակ, սակայն դա նրան չխանգարեց ընտրվել:
Gallup-ի ամենօրյա հարցումները ներառում են մոտ 1,5 հազար չափահաս ամերիկացիների:




























