73 տարեկանում վախճանվել է ՎԱԶ 2121 «Նիվա» ամենագնացի հեղինակ Պյոտր Պրուսովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պյոտոր Միխայլովիչը մեծ մարդ էր, նա աշխարհում փակ խցիկով առաջին ամենագնացի՝ լեգենդար ՎԱԶ 2121 «Նիվա» -ի հեղինակն էր, որն այսօր կոչվում է LADA 4x4 եւ մնում է շատ պահանջված Ռուսաստանում եւ արտերկրում: Կրկնակի ցավալի է, որ նա հեռացավ իր ստեղծած ավտոմեքենայի՝ ապրիլի 5-ին նշվող 40-րդ հոբելյանից օրեր առաջ»,- ասել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Նիկոլ Մորը:
Պրուսովին կհուղարկավորեն Տոլյատիի քաղաքային գերեզմանոցում:




























