Նոյեմբերի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 31-ամյա Կարեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 1-ին բենզալցակայաններից մեկից գողացել էր 100.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:





























