Նոյեմբերի 11-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մարտուն Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքն ստացել է անհայտ անձի՝ իրեն սուր գործիքով հարվածելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է Մարտուն Ս.-ին եւ պատճառել վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտուն Ս.-ին դանակով հարվածել ու վնասվածքը պատճառել է 21-ամյա Սերգեյ Ղ.-ն:
Կատարվում է քննություն:





























