Նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 40-ամյա ծնված Արմեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նոյեմբերի 7-ին Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 24 տան ավտոտնակից գողացել է 200.000 դրամ արժողությամբ «Նոթբուք» համակարգիչ:
Կատարվում է նախաքննություն:





























