Այսօր՝ նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 15 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 104 հարց, միջազգային 12 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 15-18-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:




























