Նոյեմբերի 15-ին` ժամը 12.00-ին, «Գնում ենք բանակ» կարգախոսով կկազմակերպվի ԲՈՒՀ-երի ուսանողների երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով եւ Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում համալսարանական զինակոչիկները կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:




























