«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը օրերս այցելել է Սոչի եւ մասնակցել իր նորակառույց հիվանդանոցի բացմանը: Սակայն նախարարի այցը եւ նրա նոր բիզնեսի շահագործումը պահվել է գաղտնի: Տարածված լուրերի համաձայն՝ առողջապահության նախարարը Սոչի այցելել է նոյեմբերի սկզբին Չինաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում:
Այլ կերպ ասած, նա Չինաստան այցելելու ճանապարհին հասցրել է մի փոքր կանգառ անել Սոչիում, բացել իր նորակառույց հիվանդանոցը, այնwւհետեւ շարունակել ճանապարհը: ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Շուշանիկ Հունանյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Քուշկյանը Չինաստան գնացել-եկել է առանց ուրիշ ուղղություններում կանգառ անելու: Մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել Քուշկյանի Սոչիի հիվանդանոցի վերաբերյալ հարցերին՝ դրանք որակելով իբրեւ անձնական բնույթի:





























