Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչեւը ռուսական գյուղատնտեսական արտադրանքի մատակարումները Թուրքիա սահմանափակելու մասին տեղեկությունն անվանել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ։
«Թուրքիայի նման գործողությունները կասկածի տակ են դնում ամուր փոխհարաբերություններ կառուցելու հարցում նրա մտադրությունների անկեղծությունը։ Մենք չենք հանդուրժի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը, որոնց նպատակն է թուրքական գյուղարտադրանքի համար բացել ռուսական շուկայի մուտքն այն ուղղություններում, որտեղ վերջին տարիներին ակտիվ զարգանում է ռուսական արտադրությունը»,- ասել է նա։
Տկաչեւը շեշտել է, որ Գյուղնախը զարմացած ու հիասթափված է մատակարարումների հարցի շուրջ թուրք գործընկերների դիրքորոշումից։ Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել Թուրքիայի հետ գյուղարտադրանքի առեւտրում սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Օրինակ վերացրել է Թուրքիայից ցիտրուսային ու կորիզավոր մրգեր, սոխ, կաղամբ ներկրելու արգելքը, ապագայում էլ ծրագրում էր թույլատրել նաեւ այլ ապրանքների ներկրումը, որոնք հիմա դեռ արգելված են, մինչդեռ Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնակել ռուսական կաթի ու մսամթերքի համար իր շուկան բացելու համար։



























