Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  նախագահի մամլո գրասենյակից:  Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ` Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաեւ Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին: