ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքում առաջաիկայում կարող են լուրջ փոփոխություններ լինել:
Ճապոնիան կարող է դառնալ Խորհրդի մշտական անդամ: Ճապոնիային ՄԱԿ ԱԽ-ում ընդգրկելու գաղափարին կողմ են արտահայտվել Գերմանիան եւ ԱՄՆ-ը:
Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեն գովել է Բարաք Օբամային՝ հավանություն տալով այդ ուղղությամբ նրա ջանքերին, գրում է Mignews-ը:
Գերմանիան, Ճապոնիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը հատուկ դաշինք են ստեղծել, որը Անվտանգության խորհրդում այդ չորս երկրների ընդգրկման լոբբինգ է անում:





























