Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը, որը չունեցավ միանձնյա հաղթող: Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը եւ Շաքրիյար Մամեդյարովը վաստակեցին 5,5-ական միավոր եւ բաժանեցին առաջին տեղը:
Վերջին` 9-րդ տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Պավել Էլյանովի հետ: Շաքրիյար Մամեդյարովը, որը վերջին տուրում նույնիսկ կես միավոր վաստակելու դեպքում կդառնար մրցաշարի միանձնյա հաղթող վճռական պահին սեւերով պարտվեց Բորիս Գելֆանդին:
9-րդ տուր
Գելֆանդ - Մամեդյարով` 1:0, Կրամնիկ - Շիրով` 1:0, Վան Հաո- Կարյակին` 0,5:0,5, Էլյանով - Արոնյան` 0,5:0,5, Գրիշչուկ - Նակամուրա` 0,5:0,5
1-3. Արոնյան, Կարյակին, Մամեդյարով` 5,5-ական
4-6. Վան Հաո, Գրիշչուկ, Նակամուրա` 5-ական
7. Կրամնիկ` 4,5
8. Գելֆանդ` 3,5
9. Շիրով` 3
10. Էլյանով` 2,5





























