Ստաֆֆան դե Միստուրայի լիազորությունները ՄԱԿ-ի հատուկ դեսպանի պաշտոնում երկարացվել են եւս 6 ամսով, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են մի քանի աղբյուրներ
«Նրա պայմանագիրը երկարացվել է եւս վեց ամսով»,- ասել է աղբյուրը, որը մոտ է դե Միստուրայի գրասենյակին։
Բանակցություններին մասնակցող պատվիրակություններից մեկում գործակալության աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը՝ հավելելով, որ դե Միստուրան պետք է ՄԱԿ ԱԽ-ին զեկուցի «Ժնեւ-5»-ի արդյունքների մասին , դրա համար էլ նրա լիազորությունները երկարացվել են։


























