Այսօր, նոյեմբերի 16-ին Մոսկվայում կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը` 20 գրոսմայստերների մասնակցությամբ: Երեք օրում երկու շրջանով կանցկացվի 38 տուր:

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2802), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2801), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2791), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2771), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2763), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա, 2744), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2744), Պավել Էլյանով (Ուկրաինա, 2742), Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2741), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2741), Պետր Սվիդլեր (Ռուսաստան, 2722), Սերգեյ Մովսիսյան (Սլովակիա, 2721), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2720), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2709), Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա, 2703), Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2683), Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան, 2660), Բորիս Գրաչեւ (Ռուսաստան, 2654), Բորիս Սավչենկո (Ռուսաստան, 2632):

Հանդիպումների մեկնարկը` Երեւանի ժամանակով 16:00-ին: