Երեւանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հաղթանակով ավարտվեց շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը Բելգորոդում: Հենց առաջին ռաունդում պարտության մատնել հաղթողի գլխավոր հավակնորդ, փորձառու մոլդովացի գրոսմայստեր Վիորել Բոլոգանին` Անդրիասյանը դարձավ գավաթակրի թիվ մեկ հավակնորդը: Եզրափակիչում լրացուցիչ պարտիայի կարիք չեղավ: Արտյոմ Տիմոֆեեւին Անդրիասյանը հաղթեց երկու պարտիայում` 1,5:0,5 հաշվով: Սեւերով նա կարողացավ փրկել ծանրագույն դիրքը եւ պարտիան ավարտել ոչ ոքի, իսկ սպիտակներով Անդրիասյանն առավելությունն օգտագործեց եւ նվաճեց պատվավոր մրցանակը: