Երեւանի Հալաբյան փողոցում 2016թ. ապրիլի 25-ին տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:  Ավտոբուսի պայթյունի քրեական գործի վարույթը կարճվել է  Ռուբեն Բալյանի մահվան հիմքո:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ եւ հարուցվել է քրեական գործ՝ Ռուբեն Բալյանին ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ, որի շրջանակում քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյել էր 2016թ. ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ մահացել էր եւ 8-ը՝ տուժել: