ԱՄՆ բնակիչների 80 տոկոսը հայտնել է, որ իրենց կարծիքով պարաշյուտը թռչող մեքենաների սարքավորման անհրաժեշտ բաղադրիչներից պետք է լինի։ Այս մասին հայտնել է Motor –ը։

Հարցման մասնակիցների երկու երրորդը հայտնել է, որ լսել են նման մեքենաների մշակման մասին։ Ընդ որում կանանց 53 տոկոսն է նշել, որ գիտի թռչող մեքենաների մասին, մինչդեռ տղամարդկանց 78 տոկոսն էր ծանոթ այդ տեխնիկայի մշակումներին ։

63 տոկոսը մտահոգություն է հայտնել նման մեքենաների անվտանգության կապակցությամբ, չնայած երեք քառորդն էլ հայտնել է, որ նման մեքենաները զգալիորեն կկրճատեին ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։

Հարցման մասնակիցների մեծ մասը ՝ 83 տոկոսը, հայտնել է, որ կնախընտրեր, եթե թռչող մեքենաները ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի հնարավորություն ունենային։

Թռչող մեքենաներ ստեղծելու ուղղությամբ մի քանի ընկերություններ են աշխատում։ Այդ թվում սլովակական AeroMobil –ը,որը արդեն 25 տարի է նախագծում է թռչող մեքենա։ Առաջին սերիական նմուշները կհայտնվեն 2020-ին։ Ապրիլի կեսերին Մոնակոյում Top Marques ցուցահանդեսի ժամանակ ֆիրման ներկայացրել է նախասերիական նախատիպի նոր տարբերակը։