ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է եվրոպական ուղեւորության ժամանակ հանդիպում ունենալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Նախատեսված է նաեւ Օբամայի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լիսաբոնում կանցկացվի նոյեմբերի 19-ից 20-ը: