ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ Բաքվի կողմից առաջարկված բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեում:

Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի սոցիալական, մշակութային եւ հումանիտար հարցերով կոմիտեի (3-րդ կոմիտե) նիստում «Անհայտ կորած անձանց մասին» բանաձեւը, որն ավանդաբար, առաջ է քաշում Ադրբեջանը, ընդունվել է կոնսենսուսով:

Որպես համահեղինակներ բանաձեւին միացել են 71 երկրներ:

Բանաձեւը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, որը կայանալու է դեկտեմբերին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: