Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 8-րդ առաջնությունը: Այսօր, նոյեմբերի 20-ին մրցասպարեզ դուրս եկավ Հայաստանի երրորդ մասնակիցը: 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Կացումի Սոշինին:

Հիշեցնենք, որ երեկ, նոյեմբերի 19-ին տատամի էին դուրս եկել 60 կգ քաշային Փայլակ Վարդազարյանն ու 66 կգ քաշային Տիգրան Վարոսյանը: Երկուսն էլ պարտվել էին հենց առաջին գոտեմարտում: Վաղը, նոյեմբերի 21-ին` առաջնության վերջին օրը ելույթ կունենա 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը: