Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չափազանց անհաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը, որի չորս անդամներն էլ պարտվեցին հենց առաջին գոտեմարտում:
Սարաեւոյում, այդուամենայնից հայ ձյուդոյիստ մեդալակիր դարձավ: Ուկրաինայի հավաքականի կազմում երրորդ տեղի համար գոտեմարտում 100 կգ քաշային Ռազմիկ Տոնոյանը պարտության մատնեց ադրբեջանցի Էլմար Գասիմովին եւ նվաճեց բրոնզե մեդալ:




























