Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուե քաղաքում Renault ավտոկոնցեռնի գործարաններից մեկը երկուշաբթի չի վերսկսել աշխատանքը՝ WannaCry զանգվածային ցանցահենային հարձակման պատճառով։ Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով Le Figaro-ին։

«Մենք ցուցում ենք ստացել ղեկավարությունից, երկուշաբթի օրը մենք չեն աշխատում»,- ասել է արհմիության ներկայացուցիչ Դավիդ Դյուբուան։ Գործարանն ունի 5,5 հազար աշխատակից։

Renault-ն որոշել է փակել Ռումինիայում եւ Ֆրանսիայում գտնվող գործարանների մի մասը, երբ մայիսի 13-ին WannaCry- զոհ է դարձել։