Աբու Դաբիում ընթացող Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որն արժանացավ բրոնզե մեդալի: Կիսաեզրափակիչում Դավթյանը իպոնով պարտվեց այս քաշային կարգի ապագա հաղթողին` ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին, որը եզրափակիչում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Արսեն Գալստյանի նկատմամբ:





























