Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, կարծես, լրջորեն հրապուրվել է Լոս Անջելեսում ստորգետնյա թունելներ կառուցելու իր մտահղացմամբ։  Boring Company նախագծի հեղինակները հիմա էլ մտադրվել են ինքնակառավարվող էլեկտրաավտոբուս ստեղծել իրենց ստորգետնյա թունելների համար, հայտնում է «Ավտովեստին»։

Ավելի վաղ հայտնել էին, որ ստորգետնյա թունելների ցանցով պետք է շարժվեն էլեկտրական հարթակներ, որոնք կտեղափոխեն մեքենաները, այսինքն  Boring Company–ն մեքենաների համար շարժասանդուղքի պես մի բան է ստեղծելու։ Հիմա էլ մտադիր է մարդկանց համար նման փոխադրամիջոց ստեղծել։

Առայժմ հայտնի է միայն, որ ավտոբուսը ինքնակառավարվող է լինելու, ունենալու է ապակյա կորպուս, ու նախնական տվյալներով տեղավորելու է մինչեւ 10 ուղեւոր։  

Իլոն Մասկի կարծիքով նման թունելները կօգնեն լուծել խցանումների խնդիրը։