Նոյեմբերի 27-ին Հելսինկիում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի Արթուր Աբրահամ - Կառլ Ֆրոչ մենամարտից առաջ բռնցքամարտիկները մամուլի ասուլիս են անցկացրել, որի ընթացքում տեղի է ունեցել ավանդական հայացքների մենամարտը:

IBF վարկածի միջին քաշային  կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նշել է, որ ռինգում կարեւորը հոգեբական կայունությունն է: Մեծ ես, թե փոքր ես` կարեւոր չէ. կհաղթնի նա, ով ավելի խելացի կլինի` հայտարարել է, Աբրահամը:

Ֆրոչը հայտարարել է, որ եթե հաղթանակի համար անհրաժեշտ լինի կոտրել Աբրահամի կողոսկրերը, ապա կկոտրի:

Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլենդն ասել է, որ 30-ամյա կարիերայի ընթացքում չի հիշում, թե երբ է այսքան հուզված եղել մենամարտից առաջ: Կանխատեսելով արդյունքը` Զաուերլենդը վստահություն է հայտնել, որ կհաղթի Աբրահամը:

Ֆրոչի պրոմոուտեր Միկա Հենեսին հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին սպասվում է երկու մարտիկների հրաշալի մենամարտ: Նա չի մոռացել մեկ անգամ եւս գովել Ֆրոչին` ասելով, թե նա աշխարհի լավագույն միջին քաշային բռնցքամարտիկն է: