Վաղը, նոյեմբերի 27-ին Հելսինկիում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի ԱրթուրԱբրահամ - Կառլ Ֆրոչ մենամարտը:

Բրիտանացի բռնցքամարտիկն այդ մենամարտին տալիս է հսկայական նշանակություն:  Sky Sports-ի հետ զրույցում Ֆրոչը հայտարարել է, որ պարտության դեպքում կմտածի նույնիսկ կարիերան ավարտելու մասին: Նա ասել է, որ Աբրահամի հետ մենամարտի արդյունքը կտա իրեն կամ ամեն ինչ, կամ ոչինչ: