Երբ մի շարք երկրներ Ռուսաստանի մեջ տեսան իրենց մրցակցին, նրա նկատմամբ անմիջապես տարբեր պատճառներով սահմանափակումներ սահմանեցին։ Այս մասին «Ուղիղ գծի» եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ղրիմը չլիներ, մեկ այլ բան կմտածեին։ Պատժամիջոցները մեզ ստիպեցին գործի դնել մեր ուղեղը», - ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ պատժամիջոցները էապես չեն ազդել ռուսական տնտեսության վրա։ Ավելի կարեւոր խնդիր է դարձել նավթի գների անկումը։ «Պատժամիջոցներն, իհարկե, ազդել են ռուսական տնտեսության վրա, սակայն ավելի շատ ազդել է արտաքին տնտեսական իրադրությունը, այդ թվում՝ էներգակիրների գների անկումը»։

Պուտինի խոսքով՝ պատժամիջոցները նաեւ դրական արդյունք են ունեցել։ «Շատ ոլորտներում սահմանափակումների հետեւանքով երկիրը վերականգնեց կոմպետենտությունը։ Դա վերաբերում է հրթիռաշինությանը, դեղագործությանը, մեքենաշինությանը, գյուղատնտեսությանը եւ այլ ոլորտների։ Ռուսաստանն իրացման շուկաներ է փնտրում»,-նշել է նա։