Բրիտանացի բլոգերներ Ջեյ Սվինգլերն ու Ռոմվել Հենրին գերեզման են փորել տան բակում, այնտեղ երկտեղանի դագաղ են պատրաստել, մտել մեջը ու 24 ժամյա հեռարձակում կազմակերպել գետնի տակից, հայտնում է The Daily Mail-ը։
Սվինգլերն ու Հենրին իրենց YouTube ալիքում հրապարակել են TGFBro կոչվող հեռարձակումը, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք օրեր անցկացնում գետնի տակ՝ դագաղում։ Փորձը սկսելուց առաջ նրանք իրենց հետ սննդի, թթվածին ու ըմպելիքների պաշար են վերցրել։











