Ադրբեջանը միշտ էլ կսրի իրավիճակը, մենք պետք է պատրաստ լինենք, թուրքից երբեք լավ բան չպետք է սպասել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություներին հստակ արձագանք չտալուն, Սարոյանն ասաց. «Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան: Հիմա ոնց որ ասես՝ մեր բաջանաղը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք»:
Դիտարկմանը, որ Ռուսաստանն իր կամքն է թելադրում Հայաստանին, Սարոյանը հարցով պատասխանեց. «Գերտերություն ա, բա ի՞նչ ես ուզում: Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու»:











