Հայ ծանրորդները 2010-ին միջազգային մրցաշարերում նվաճել են 78 մեդալ: Այս ցուցանիշը ռեկորդային է հայկական ծանրամարտի համար` մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում նվաճած մեծ ու փոքր մեդալների մեջ առանձնահատուկ է Տիգրան Մարտիրոսյանի Թուրքիայում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերն են: Տղամարդկանց եւ կանանց հավաքականներն ունեն չորսական ուղեգիր, սակայն նպատակը վեց մարզիկներով մեկնելն է:
Սամվել Խաչատրյանի խոսքով երիտասարդներն արժանի հերթափոխ են ապահովում ազգային հավաքականների համար: Հայ ծանրորդների համար տարին կավարտվի դեկտեմբերի 6-ին Աբովյանում, Գյումրիում և Ծաղկաձորում մեկնարկելիք հավաքականների ուսումնամարզական հավաքներով:





























