Կատարը Իտալիայի հետ համաձայնագիր է կնքել 5 մլրդ եվրոյի յոթ ռազմանավ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ ղեկավար շեյխ Մոհամադ բին Աբդուլռահմանը իր իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ Դոհայում բանակցելուց հետո, փոխանցում է Reuters-ը։
Նավերի շինարարությունը Իտալիայում կսկսվի 2018-ին։ Իտալական «Լեոնարդո» պաշտպանական ընկերությունը կմատակարարի նավերի համար էլեկտրոնիկայի համակարգերն ու զենքը ու կստանա գործարքի ընդհանուր արժեքի մոտ մեկ երրորդը։




























