Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դիմել է երկրի կոնգրեսին՝ խնդրելով լրացուցիչ ֆինանսներ տրամադրել 20 հազար զինծառայողների զորահավաքի համար։ Այս քայլը պայմանավորված է Մինդանաո կղզում երեք քաղաքների վրա հնարավոր նոր հարձակումներով, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին ուշ երեկոյան Դուտերտեն շտապ հանդիպում է ունեցել սենատորների հետ ու նրանց պատմել վերջին հետախուզական տվյալները՝ Մինդանաո կղզու երեք քաղաքների վրա գրոհելու՝ մահմեդական ծայրահեղականների ծրագրերի մասին։ «Նա ասել է, որ ԶՈՒ-երին անհրաժեշտ են եւս 20 000 զինվորներ»,- ասել է սենատում մեծամասնության առաջնորդ Վիսենտե Սոտտոն։
Դուտերտեն Կոնգրեսին խնդրել է աջակցել ՝ զինվորականների հետախուզական հնարավորությունները ու սարքավորումները արդիականացնելու իր ծրագրի ֆինանսավորմանը։




























