ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը պարտավորվել է օգնել Կոսովոյին վերացնել խոչընդոտներըՆԱՏՕ-ին երկրի լիարժեք անդամակցության համար։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով ինքը բարեկամական ու կառուցողական հանդիպում է ունեցել Փենսի հետ Մոնտենեգրոյում Բալկանյան երկրների գագաթնաժողովի շրջանակում։ Նա նշել է, որ Փենսին հայտնել է այն մասին, որ Կոսովոն «մնում է անզիջում դաշնակից ծայրահեղականության, արմատականության ու ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ պայքարում»։ «Ամերիկյան առաջատարությունը անփոփոխ է մեր եվրոատլանտյան ձգտումների համար»,- գրել է նա։




























