ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հնարավորություն կունենա բանակցել իր չինացի գործընկերոջ հետ՝ Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում, բայց նա չի ծրագրում հանդիպել Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի հետ , հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն կցանկանար ավելի շատ գործողություններ տեսնել Չինաստանի կողմից՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի կապակցությամբ, ու Վաշինգտոնը չի հրաժարվել Պեկինի հետ այդ հարցում համագործակցելուց։




























