Թուրքական իշխանությունները կալանավորել են անկախ լրագրողի, որին մեղադրում են քրդական աշխարհազորայինների հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է AFP-ն ՝վկայակոչելով իր աղբյուրները։

Լուպ Բարոն, որը նախկինում համագործակցել է ֆրանսիական TV5 հեռուստաալիքի հետ, ձերբակալվել է անցած շաբաթ Իրաքի ու Թուրքիայի սահմանին գտնվող Շըրնաք նահանգում։ Նրան մեղադրում են քրդական աշխարհազորայինների ջոկատներին (YPG) անդամակցության մեջ։

Աղբյուրի տվյալներով, մեղադրանքը հիմնված է Բարոյի ռեպորտաժի վրա, որը նա մի քանի տարի առաջ էր պատրաստել Սիրիայում YPG-ի հետ։

Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Փարիզը «ուշադիր հետեւում է» լրագրողի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացմանը։