Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 27–ին Բագրատաշենի անցակետից բերման են ենթարկել Ալավերդու բնակիչ 34–ամյա Արսեն Խառատյանին, ով կասկածվում է բենզալցակայանից հափշտակություն կատարելու մեջ։ NEWS.am–ը ոստիկանությունից տեղեկանում է, որ Արսեն Խառատյանը ոստիկանության Ալավերդու բաժանմունքում ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 26–ին Ալավերդու բենզալցակայաններից մեկից 100 հազար դրամ է գողացել, նույնը օրը կոտրել է դրամարկղի փականը 120 հազար դրամ վերցրել։ Կատարվում է քննություն։
Բագրատաշենի անցակետից ոստիկանները բերման են ենթարկել գողության մեջ կասկածվող անձին
Թեմա
Տեղադրություն



























