ԱՄՆ ՌՕՈՒ-ը իրականացրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հաջող փորձարկումներ, հայտնում է ABCNews-ը։
Հրթիռը գործարկվել է տեղական ժամանակով 2։10-ին ԱՄՆ ՌՕՈՒ Վանդերբերգ ավիաբազայից, որը Լոս ԱՆջելեսից մոտ 200 կմ հյուսիս- արեւմուտք է գտնվում։
«Չլինելով պատասխան վերջին հյուսիսկորեական գործողություններին՝ այս փորձարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ միջուկային ուժերը ավտանգ, հուսալի ու արդյունավետ են ու ունակ են բացահայտել, կանխել ու պաշտպանել հարձակումներից ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներին»,- ասվում է ԱՄՆ ՌՕՈՒ հայտարարության մեջ։
Minuteman III ՄԲՀ-ը արդեն չորրորդ անգամ է փորձակվում։ Այդ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկ կրել։ Դրանք ԱՄՆ ՌՕՈՒ սպառազինման տակ են գտնվում 1970-ականներից ու կանոնավոր կերպով արդիականացվում են։




























