ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի 1-ից ամերիկացիներին կարգելեն մեկնել Հյուսիսային Կորեա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նոր կանոնների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվելու է ճանապարհորդել Հյուսիսային Կորեա՝ կանալավորման ու ազատազրկման լուրջ վտանգի կապակցությամբ։

«Ամերիկյան բոլոր անձնագրերն անվավեր են ճանաչվում Հյուսիսային Կորեա կամ այդ երկրի տարածքով տարանցիկ ուղեւորությունների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նման ուղեւորությունների համար հատուկ թույլտվություն է տրամադրվում»,- ասվում է փաստաթղթում։ Հումանիտար, որոշ դեպքերում՝ լրագրողական նպատակներով ուղեւորությունների վրա արգելքը չի տարածվում։ Արգելքը գործելու է մեկ տարի, եթե պետքարտուղարությունն այն ավելի շուտ չչեղարկի այն:

Հյուսիսային Կորեա ուղեւորությունների արգելքի մասին որոշումը կայացվել է ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրի մահից հետո, որը, գտնվելով հյուսիսկորեական բանտում, ընկել էր կոմայի մեջ ու հայրենիք վերադառնալուց հետո մահացել։ ԿԺԴՀ իշխանությունները Ուոբմիրին մեղադրել էին քարոզչական պաստառը հյուրանոցից գողանալու փորձի մեջ ու նրան տաժանակիր աշխատանքի դատապարտել։

Անցած ամիս 22-ամյա ամերիկացուն ԱՄՆ էին ուղարկել բժշկական ցուցումների համաձայն. նրա մոտ ուղեղի լուրջ վնասվածք էին հայտնաբերել։