ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է արձակուրդ գնալ։ Օգոստոսի 3-ից Թրամփը մտադիր է 17 օր հանգստանալ Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆ ակումբում։ Իսկ ամերիկյան լրատվամիջոցները հիշեցրել են, թե ինչպես էր նա քննադատում իր նախորդ Բարաք Օբամային։ Ժամանակին Թրամփը կոշտ քննադատում էր Օբամային այն բանի համար, որ նա արձակուրդ է գնում ու ․․․ գոլֆ խաղում։

Newsweek-ը հիշեցնում է, որ իր նախընտրական քարոզչության ժամանակ Թրամփը հայտնել էր ընտրողներին, որ հազվադեպ է լքելու Սպիտակ տունը։ «Չափից շատ աշխատանք կա, չափից շատ բան է պետք անել։ Ես չեմ լինի այնպիսի նախագահ, որն արձակուրդ է վերցնում»,- ասում էր այն ժամանակ նա։ Ավելի վաղ, 2012-ին, իր թվիթներից մեկում Թրամփն առհասարակ «անիմաստ» էր անվանել արձակուրդը։ «Արձակուրդ մի վերցրեք ։Ի՞նչ իմաստ ունի։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր աշխատանքը, ուրեմն դուք սխալ տեղում եք աշխատում»,- գրել էր նա այն ժամանակ։